25 հունիսի 2012 - 18:08 AMT
ԵԽԽՎ նախագահը դեմ է Ղարաբաղի գծով ենթակոմիտեին

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մամլո ասուլիսում հայտարարել է, որ կողմ չէ Վեհաժողովի կազմում Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ստեղծմանը: Նա նաև նշել է, որ դա իր անձնական կարծիքն է: Մինյոնը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության ուսումնասիրությամբ ու կարգավորմամբ և ԵԽԽՎ-ն վստահում է նրան: Սակայն, նա հավելել է նաև, որ ՄԽ միջնորդները առավել ակտիվ պետք է լինեն:

Այս հարցի կարգավորմամբ զբաղվող տարբեր կառույցների քանակն ավելացնելու կարիք չկա, գտնում է ԵԽԽՎ նախագահը:

Մինյոնը նշել է, որ չի հայտնում ողջ Վեհաժողովի և ԵԽԽՎ կարծիքը:

ԵԽԽՎ նախագահը նաև հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների հետ և քննարկել նրանց հետ ԼՂ գծով ենթակոմիտեի հարցը: