
Շոումեն Մարկ Սաղաթելյանի և «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր և «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի մոտ դիտվում է առողջական վիճակի դրական շարժ, չնայած որ դեռևս երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոր Նազարյանի եղբայր Տիգրան Նազարյանը:
Նա նշեց, որ վերականգնողական շրջանը բավականին երկար կտևի. Կա խոշոր ոսկրերի կոտրվածք, որը պահանջում է երկարատև իմոբիլիզացիա (անշարժայանացում) և համապատասխան ռեժիմ»:
Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոց տեղափոխված շոումեն Մարկ Սաղաթելյանը և «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր և «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: