26 հունիսի 2012 - 14:41 AMT
Թուրքիան մտադիր չէ պատերազմել Սիրիայի հետ, սակայն, ամեն ինչ կանի, որպեսզի Ասադը հեռանա

Թուրքիան մտադիր չէ պատերազմել Սիրիայի հետ վերջինիս կողմից թուրքական ինքնաթիռի ոչնչացման համար, այլ մտադիր է կենտրոնանալ դիվանագիտական միջոցների վրա՝ ապացուցելու համար միջազգային հանրությանը իր իրավացիությունը ու ակտիվացնելու համար Ասադի հրաժարականին միտված արտաքին քաղաքականության միջոցները: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, սրանք են լինելու Էրդողանի այսօրվա ելույթի հիմնական թեզերը խորհրդարանում:

Նման որոշում է կայացվել Թուրքիայի ԱԶԿ գործկոմի նիստում: NTV հեռուստաալիքը նշում է, որ Էրդողանի ելույթը խորհրդարանում «կոշտ է լինելու ու բարձրագոչ»: Այն կհեռարձակվի ուղիղ եթերով և զուգահեռաբար կթարգմանվի անգլերեն ու արաբերեն: