26 հունիսի 2012 - 17:12 AMT
Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է դարձել

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե մեդալ են նվաճել:

Մինչև 55կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Գևորգ Ղարիբյանը, որը եզրափակչում առավելության է հասել ադրբեջանցի Սակիտ Գուլիևի հանդեպ: Հայ ըմբիշը պարտության է մատնել նաև Ցսոնգոր Կնիպլիին (Հունգարիա), Ջամալ Ագամաուին (Բելառուս և Յասին Օզային (Ֆրանսիա):

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Արտակ Հովհաննիսյանը (55կգ) և Դավիթ Հակոբյանը (66կգ), իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանը (60կգ) բրոնզե մեդալակիր է դարձել: