Հուլիսի 1-ից կընդունվեն «Արձակ 2012» գրական մրցանակի հայտերը

Հուլիսի 1-ից կընդունվեն «Արձակ 2012» գրական մրցանակի հայտերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին սկսվելու է «Արձակ 2012» գրական մրցանակի հայտերի ընդունումը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Անցած տարի մրցույթին մասնակցել են 121 արձակ ստեղծագործություններ, որոնցից 19-ը անցել են «շորթ-լիսթ»: Այց ցուցակում ընդգրկված արձակ ստեղծագործությունները տպագրվել են մեկ ընդհանուր ժողովածուով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպել են «Անտարես» հրատարակչատունը և «Գրանիշ» գրական ակումբը:

Ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը նշեց, որ արձակն ավելի մեծ պահանջարկ ունի, քան պոեզիան: Նրա խոսքով, անցած տարի հասարակական արձագանքն առողջ էր, և նա համոզված է, որ երկրորդ տարին կլինի ավելի զանգվածային, և ավելի մեծ թվով մարդիկ կմասնակցեն մրցույթին:

Մրցույթը չի սահմանափակում գրողի լեզուն և ոճը:

Մրցույթի հաղթողները կհայտարարվեն տարեվերջին: Առաջին երեք տեղերի փոխարեն լինելու է մեկ մրցանակ՝ 200.000 դրամ և երեք 100.000-ական դրամ մրցանակ:

Կսահմանվի նաև «Կեղև» մրցանակը լավագույն գրքի ձևավորման համար, և «Կամուրջ» մրցանակը լավագույն թարգմանության համար:

Արձակը չպետք է գերազանցի 14.000 նիշը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---