26 հունիսի 2012 - 13:06 AMT
Հայաստանում 3800 թմրամոլ կա

Հայաստանում ներկա դրությամբ պաշտոնապես կա գրանցված 3800 թմրամոլ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցը։ Նա նշեց, որ 2011թ-ին հայտնաբերվել և առգրավվել է 128 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, իսկ 2012 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 4կգ 8 հարյուր գրամ։

«Հայաստանում թմրամիջոցները ներկրվում են հիմնականում Իրանից` ափիոն և հերոին տեսակի և Ռուսաստանից`սուբատեքս տեսակի հաբային թմրամիջոցներ»,–ասաց Դավիդյանցը։

Ոստիկանության տվյալների համաձայն`Հայաստանում 2011–ին իրավապահների կողմից բացահայտվել են թմրամիջոցների հետ կապված 1525 դեպք , 2010–ին` 1524, այս տարվա առաջին երեք ամիսներին 308 դեպք։

Դավիդյանցի հավաստմամբ, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը վերազինվել է նոր տեխնիկական միջոցներով, իսկ աշխատակիցները նոր մասնագիտական պատրաստավծություն են անցել Ռուսաստանում և այլ պետությունենրում։ Նրանք համագործակցում են նաև մաքսային կոմիտեի հետ։