Դիլիջանում կկայանա Հայ-վրացական ֆինանսական շուկաների 1-ին ֆորումը

Դիլիջանում կկայանա Հայ-վրացական ֆինանսական շուկաների 1-ին ֆորումը

PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը, ասվում է բորսայի հաղորդագրության մեջ:

Ֆորումը՝ առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարևոր է նաև երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից:

Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի և ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---