26 հունիսի 2012 - 16:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, գտնում է Ավստրիայի նախագահը

Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, Երևանում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Ես 100 տոկոսով կողմ եմ այն տեսակետին, որ այն խնդիրների դեպքում, երբ խոսքը գնում է հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին, խնդիրը չի կարող լուծվել ուժի կամ բռնության կիրառման դիրքերից»,-հայտարարել է նա:

Ավստրիայի նախագահը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կհաջողվի գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Նա նաև նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հետ և իրազեկ է նրանց դիրքորոշմանը այս հարցում, և որ այցելությունը Հայաստան թույլ տվեց նրան ծանոթանալ հայկական կողմի դիրքորոշմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ