Հայաստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով Ավստրիա այցելելու հրավերը

Հայաստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով Ավստրիա այցելելու հրավերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իր ավստրիացի պաշտոնակից Հայնց Ֆիշերի՝ պաշտոնական այցով Ավստրիա այցելելու հրավերը: «Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախագահին՝ ինձ Ավստրիա պաշտոնական այցի հրավերի համար: Ինձ համար դա մեծ պատիվ է, և ես այն հաճույքով ընդունում եմ»,-ասել է ՀՀ նախագահը Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ավստրիայի միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում սա Ավստրիայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն է: Նա հույս հայտնեց, որ սա ևս մեկ կարևոր ուղենիշ է հայ և ավստրիացի ժողովուրդների՝ ժամանակի փորձությունն անցած բարեկամության ամրապնդման ճանապարհին:

ՀՀ նախագահը նշեց նաև, որ նախագահ Ֆիշերի հետ հանդիպումը գնահատում է շատ դրական ու արդյունավետ և հույս հայտնում, որ դրանք շարունակական բնույթ կկրեն` հանուն մեր երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման և ամրապնդման:

6  26.06.12 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր ավստրացի գործընկեր Հայնց Ֆիշերի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---