
«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված ՊՆ մայոր 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, այս ընթացքում նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն չի նկատվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալից:
Վիճակը նույն է նաև մյուս 2 տուժածների` ՊՆ բժիշկ 32-ամյա Արտակ Բայադյանի և 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի մոտ` կայուն ծանր:
Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:
Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները` նրա ցուցումով: