Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վերաքննման բողոքը կդիտարկվի հուլիսի 12-ին

Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վերաքննման բողոքը կդիտարկվի հուլիսի 12-ին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Քաղաքացիական և քրեական գործերի բարձարգույն մասնագիտացած դատարանը հետաձգել է Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վերաքննման բողոքի քննությունը մինչև հուլիսի 12-ը:

Համապատասխան որոշումը կայացրել է երեք դատավորներից բաղկացած կոլեգիան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դատարանը բավարարել է պետական մեղադրողի միջնորդությունը, որը խնդրել էր հետաձգել գործի քննությունը մինչ դատաբժշկական փորձաքննությունը, որին պետք է ենթարկվի Յուլիա Տիմոշենկոն՝ որոշելու համար նրա առողջական վիճակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---