Այսօր կամփոփվեն ազգային նվագարանների և ժողովրդական երգի կատարողների մրցույթի արդյունքները

Այսօր կամփոփվեն ազգային նվագարանների և ժողովրդական երգի կատարողների մրցույթի արդյունքները

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթի դափնեկիրների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը:

Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին ասացին ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունից, մրցույթը տեղի է ունեցել հունիսի 11-20-ը` 2 փուլով:

Առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 11-16-ը, երկրորդ փուլը` հունիսի 18-20-ը հետևյալ անվանակարգերում. 1.ժողովրդական երգ (արական և կանացի ձայն), 2.շվի, սրինգ դուդուկ և զուռնա, 3.սազ, քանոն և ուդ և 4. քամանչա, բամբիռ և հարվածային գործիք:

Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբում` մինչև 16 տարեկան, և 17-30 տարեկան կատարողների միջև:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---