Իոաննիս Ստուրնարասը Հունաստանի ֆինանսների նախարար է նշանակվել Վասիլիս Ռապանոսի փոխարեն

Իոաննիս Ստուրնարասը Հունաստանի ֆինանսների նախարար է նշանակվել Վասիլիս Ռապանոսի փոխարեն

PanARMENIAN.Net - Հունաստանի ֆինանսների նախարար է նշանակվել Իոաննիս Ստուրնարասը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում տալով երկրի կառավարության մամլո ծառայությանը:

«Վարչապետ Անտոնիս Սամարասը որոշում է ընդունել ֆինանսների նախարար նշանակել Աթենքի համալսարանի պրոֆեսոր, Տնտեսական և արդյունաբերական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Իոաննիս Ստուրնարասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Վասիլիս Ռապանոսը, որն այդ պաշտոնին էր նշանակվել անցյալ հինգշաբթի օրը, հրաժարական է տվել «առողջության հետ կապված խնդիրների պատճառով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---