
Եվրամիությունը համաձայն է բանակցություններ սկսել կառույցին Չերնոգորիայի անդամակցության շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտնում է «Ռոսբալտը»:
Պոդգորիցայի հետ բանակցություններ սկսելու մասին առաջարկը պետք է հավանություն ստանա ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ, որը կանցնի հունիսի 28-29-ը Բրյուսելում:
Նախկին Հարավսլավիայի հանրապետություններից այժմ ԵՄ անդամ է միայն Սլովենիան, Խորվաթիան վերջնականապես կանդամակցի միայն ԵՄ բոլոր երկրների խորհրդարաններում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ նրա համաձայնագրի վավերացումից հետո:
Ընթացիկ տարվա մարտին ԵՄ թեկնածության անդամ դարձավ Սերբիան: