5 հոկտեմբերի 2004 - 19:37 AMT
«ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ» ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ընթացիկ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման խումբը: Պիետրո Էրկոլե Ագոյի գլխավորությամբ: Այդ մասին, Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը: Նա հույս է հայտնել, որ խումբը հավաստի հաշվետվություն կպատրաստի Հայաստանում տիրող իրավիճակի, այդ թվում ԶԼՄ-ների մասին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իր պատրաստած զեկույցին առնչվող հարցին` Թ.Դեւիսը նշել է, որ ներկայումս արդեն նշանակվել է նոր զեկուցող` Դեվիթ Աթկինսոնը, եւ ինքն այլեւս առնչություն չունի այդ զեկույցին: Նա հատուկ ընդգծել է, որ զեկույցը պատրաստվել էր ոչ թե ԵԽ գլխավար քարտուղար Դեւիսի, այլ ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի անդամ Դեւիսի կողմից: Նրա խոսքերով` զեկույցը կքննարկվի հունվարյան նստաշրջանի ընթացքում, եթե Աթքինսոնը այն հասցնի պատրաստել: