26 հունիսի 2012 - 18:25 AMT
Դանիան Եվրամիության ամենաթանկ երկիրն է, վկայում են Eurostat վիճակագրական բյուրոյի տվյալները

Eurostat վիճակագրական բյուրոյի թարմացված վարկանիշը վկայում է այն մասին, որ Եվրոպական Միության ամենաթանկ պետությունը Դանիան է:

Ինչպես գրում է Ռոսբալտը` հղում տալով Euromag-ին, Դանիայում գները մոտ 42%-ով ավելի բարձր են, քան մնացած Եվրամիությունում միջին հաշվով:

Վարկանիշի երկրորդ տեղում Շվեդիան է, որտեղ ապրանքի և ծառայությունների գները ԵՄ-ում միջին մակարդակի համեմատ բարձր են 28%-ով: Երրորդ տեղում Ֆինլանդիան է:

Ամենացածր գներն արձանագրվել են Բուլղարիայում (ԵՄ-ում միջին մակարդակից 55%-ով ցածր), Լեհաստանում (-60%), Ռումինիայում (-60%), Հունգարիայում (-64%) և Լիտվայում (-66%):