26 հունիսի 2012 - 18:05 AMT
ՀՀ բնապահպանության նախարարը դեսպան Ջ. Հեֆերնին է ներկայացրել փորձաքննության մասին օրենքը

2012թ հունիսի 26-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Ջոն Հեֆերնը խնդրեց պարզաբանել փորձաքննության իրականացման համար օրենքով կարգավորվող որոշ մանրամասներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեսպան Ջ. Հեֆերնին մանրամասը ներկայացրեց փորձաքննության մասին օրենքը և փորձաքննությունն իրականացնող ՊՈԱԿ-ի գործունեությունը, ինչպես նաև տեղեկացրեց 2012թ-ից ընդունված ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջների վերաբերյալ:

Նախարար Արամ Հարությունյանի և դեսպան Ջ. Հեֆերնի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն նախարարության և դեսպանատան աշխատակիցների հետ համատեղ իրականացնել «Մաքուր պահենք շրջակա միջավայրը» ակցիան, ինչը կիրականացվի մաքրման աշխատանքների միջոցով, PanARMENIAN.Net-ին են հատյնել ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունում: