26 հունիսի 2012 - 18:07 AMT
Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:

Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: