Սիրիայի իշխանությունները հրամայում են սպանել բնակչությանը, ասում են գերեվարված զինվորականները

Սիրիայի իշխանությունները հրամայում են սպանել բնակչությանը, ասում են գերեվարված զինվորականները

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հրամայում են զինվորականներին ու ոստիկաններին ամբողջ գյուղեր վերացնել ու սպանել բնակիչներին: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին Sky News-ի թղթակցին է ասել ազգային բանակի ապստամբների կողմից գերեվարված զինվորականը:

Մասնավորապես, գերիներից մեկը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը խաբում է բանակին՝ պնդելով, թե թիրախն ահաբեկիչներն են:

Գերված սիրիացի զինվորականների խոսքերը հնչել են ազգային բանակից դասալքությունների աճի մասին լուրերի ֆոնի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---