26 հունիսի 2012 - 20:26 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է Մուհամմեդ Մուրսիին Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսիին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցությունը` հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության: