
Պարագվայի նոր նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն իր գլխավոր խնդիրն է համարում երկրում «քաղաքացիական պատերազմ» թույլ չտալը: Այդ մասին նա լրագրողներին է հայտնել այսօր` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Իմ գլխավոր պարտականությունը կայանում է նրանում, որ կանխեմ քաղաքացիական պատերազմը»,- ասել է Ֆրանկոն` վստահեցնելով, որ երկրում պահպանվում է նորմալ իրադրությունը:
Անցյալ ուրբաթ օրը Պարագվայի խորհրդարանը ռեկորդային կարճ ժամանակում իշխանությունից հեռացրեց օրինական ընտրված պետության ղեկավար Ֆերնանդո Լունգոյին` նրան մեղադրելով իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մեջ:
Իշխանությունը երկրում անցավ փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոյին: