Լ. Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել ԱԺ-ում քվեարկել կառավարության բոլոր օրինագծերի դեմ

Լ. Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել ԱԺ-ում քվեարկել կառավարության բոլոր օրինագծերի դեմ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ խորհրդարանում ընդդիմադիր ուժերին կոչ է արել շարունակել համագործակցությունը և կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ քվեարկել վերջինիս առաջարկած բոլոր օրինագծերի դեմ:

Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդդիմությունը չպետք է ստանձնի իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ ընդդիմությունը կարող է խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցված քվեարկել միայն Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին մարտահրավերների հետ կապված օրինագծերի դեպքում:

ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ այժմ խորհրդարանում նոր քաղաքական իրողություն է ստեղծվել` նշելով, որ 1999 թվականից ի վեր Ազգային ժողովում այդքան ընդդիմադիր պատգամավոր չի եղել: Որպես իր խոսքերի ապացույց` նա հիշեցրել է, որ եթե խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ապա 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել էր 0, իսկ 2008-ին` ընդամենը 3 «դեմ»։

14  26.06.12 - ՀԱԿ հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---