27 հունիսի 2012 - 11:40 AMT
ԱՄՀ-ն ու ՀԲ-ն Կոտ դ՚ Իվուարի մոտ 4 մլրդ դոլարի պարտքը չեղյալ կհամարեն

Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը Կոտ դ՚ Իվուարի մոտ 4 մլրդ դոլարի պարտքը չեղյալ կհամարեն, ասվում է կազմակերպություների համատեղ հայտարարության մեջ: Դա հնարավոր դարձավ աֆրիկյան երկրին «Մեծ պետական պարտքով աղքատ երկրի» (Heavily Indebted Poor Country, HIPS) կարգավիճակ տալուց հետո:

Միջազգային կառույցները նշել են առաջընթացը երկրի գյուղատնտեսության ոլորտում, աղքատության դեմ պայքարում և կայուն տնտեսական քաղաքականության մեջ: Բարեփոխումների հաջող ավարտը թույլ կտա երկրին վերսկսել պետպարտքի սպասարկումը, որը ներկայացված է եվրոյով, հայտնում է ՌԲԿ-ն: