27 հունիսի 2012 - 13:43 AMT
Սիրիան պատերազմական վիճակում է, հայտարարել է Բաշար Ասադը

Սիրիան պատերազմական վիճակում է, հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը: Նա նաև կարգադրել է նոր կառավարությանը բոլոր ուժեղն ուղղել ապստամբության ճնշմանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, սիրիական ԶԼՄ-ների վրա հղումով:

«Մենք իսկական պատերազմի պայմաններում ենք ապրում: Մենք շրջապատված ենք բոլոր կողմերից: Երբ գտնվում ես պատերազմի մեջ, բոլոր ուժերն ու միջոցները պետք է ուղղես պատերազմում հաղթելուն»,-ասել է Ասադը: Նա նաև քննադատել է արևմտյան երկրներին: «Արևմուտքը միշտ պահանջում է, սակայն, փոխարենը ոչինչ չի տալիս»,-ասել է Ասադը՝ հավելելով, որ Սիրիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների հետ, սակայն առաջին տեղում պետական շահերն են:

Ըստ նրա, Սիրիայի ժողովուրդը կաջակցի նոր կառավարությանը, հենց որ վերջինս ներկայացնի քաղաքական բարեփոխումների ծրագիրը: