27 հունիսի 2012 - 12:11 AMT
Հնագետներն Եվրոպայի պատմության մեջ ամենախոշոր գանձն են հայտնաբերել Ջերսի կղզում

Հնագետները Եվրոպայի պատմության մեջ ամենախոշոր գանձն են հայտնաբերել Ջերսի կղզում: Ինչպես հայտնում է բրիտանական «Պրես ասոսիեյշն» գործակալությունը, տասնյակ հազարավոր ոսկե և արծաթե մետաղադրամների ընդհանուր քաշը 3/4 տոննա է կազմում:

Ըստ փորձագետների, գտածոն մոտ 2 հազար տարեկան է: Հայտնաբերված մետաղադրամները, որոնք թվագրվում են մ.թ.ա 50 թվականով, շրջանառության մեջ են եղել կելտական կորիոզոլիտների ցեղի մոտ, որոնք բնակվում էին ժամանակակից Բրիտանիայի հյուսիսում: Գիտնականները կարծում են, որ այդ հսկայական գումարը կելտերը հավանաբար թաքցրել են հռոմեացիների հարձակումից առաջ:

Յուրաքանչյուր մետաղադրամի գինը հասնում է 1-2 հարյուր ֆունտ ստեռլինգի: Այդպիսով, գանձի ընդհանուր արժեքը կազմում է 5-16,5 մլն դոլար: Մետաղադրամների ստույգ քանակը դեռ հնարավոր չէ պարզել քանի որ նրանք խառնվելով կավի հետ մի հսկայական ձուլվածք են հիշեցնում:

70-ամյա Ռեգ Մեդը, որն արել է այս հայտնագործությունը, խոստովանել է, որ 30 տարի շարունակ փորձել է գտնել գանձը, երբ պատմություններ է լսել այն մասին, որ քամուց արմատախիլ եղած ծառի տակ մետաղադրամներ են հայտնաբերվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: