27 հունիսի 2012 - 12:09 AMT
ՈւԵՖԱ հսկիչ-կարգապահական ատյանը կքննի Իսպանիայի և Ռուսաստանի երկրպագուների պահվածքը

ՈւԵՖԱ հսկիչ-կարգապահական ատյանը կքննի Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականների երկրպագուների պահվածքը Եվրո-2012 եզրափակիչ փուլում:

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, որի երկրպագուները մեղադրվում են խմբային փուլում Իտալիայի դեմ հունիսի 10-ի խաղում ռասիստական դրսևորումների մեջ:

Ռուսաստանցիները նմանատիպ պահվածքի համար մեղադրվում են չեխերի դեմ խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 8-ին Վրոցլավում:

Գործը կքննվի հունիսի 28-ին, հայտնում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքը: