27 հունիսի 2012 - 10:55 AMT
«Երկիր». Վարդան Ղուկասյանին վրդովեցրել է Սամվել Բալասանյանի առաջադրման լուրը

«Երկիր» թերթը գրումէ , որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությունները խոստանում են լինել բավական ուշագրավ և թեժ։

«Թեև ԲՀԿ–ն հայտարարել է, թե իբր չեն կողմնորոշվել Գյումրու քաղաքապետի թեկնածուի առաջադրման հարցում, բայց ինչպես նախկինում, այնպես էլ ասյօր, պնդում ենք, որ ԲՀԿ-ում Գյումրու քաղաքապետի թեկնածու են տեսնում պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ ԲՀԿ–ում նրան առավել ուժեղ մրցակից են համարում, քան Սամվել Բալասանյանին։ Մինչև առաջադրումը, սակայն դեռ շատ ջրեր կհոսեն։ Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ծանր է տարել Սամվել Բալասանյանի առաջադրման մասին լուրը։ Ասում են` նա իր շրջապատում արտահայտվել է, թե ինչպե՞ս կարող էր Բալասանյանն իր դեմ թեկնածություն առաջադրել, երբ ինքը Գյումրու գարեջրի գործարանը կոպեկներով վաճառեց»,–գրում է թերթը։