27 հունիսի 2012 - 11:00 AMT
«Հրապարակ». ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակը չորսհարկանի է դառնալու՞

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀԿ–ն վերջին հրդեհից հետո որոշել է վերանորոգել իր գլխավոր գրասենյակը և ավելացնել չորրորդ հարկ։

«ՀՀԿ «մոզգովոյ ցենտրը» հիմա աշխատում է այդ նախագծի վրա, պատրաստ լինելուն պես ՀՀԿ-ն դիմելու է Տարոն Մարգարյանին` ստանալու շինթույլտվություն` ՀՀԿ-ի շենքի վրա ևս մեկ հարկ ավելացնելու համար։ ՀՀԿ-ում «դեռ չգիտեն» Տարոնը թույլտվություն կտա՞ իրենց, թե՞ ոչ։ «Կուսակցությունն օրինապահ ձևով դիմելու է թույլտվության համար, նոր սկսի, դրա համար ձգձգում են աշխատանքները»`ասացին։ Ի դեպ ՀՀԿ–ում հրդեհից անմիջապես հետո կարծում էին, որ մինչև սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններն իրենք ավարտած կլինեն հին գրասնեյակի վերանորոգումը»,–գրում է թերթը։