27 հունիսի 2012 - 13:18 AMT
«Տոկիո 2020» կոմիտեն գտնում է, որ Տոկիոն իրավացիորեն է ճանաչվել աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը

«Տոկիո 2020» կոմիտեն գտնում է, որ Ճապոնիայի մայրաքաղաքն իրավացիորեն է ճանաչվել աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը:

Տոկիոն, որը հավակնում է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը, յոթերորդ տեղն է գրավել հեղինակավոր բրիտանական Monocle հանդեսի վարկանիշում: Աշխարհի ամենահարմարվետ քաղաքն է ճանաչվել շվեյցարական Ցյուրիխը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել տարբեր պարամետրեր, այդ թվում տրանսպորտային համակարգի զարգացվածությունը, շրջակա միջավայրի վիճակը, դիզայնը, շենքերի որակը, հասարակական սննդի համակարգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես շատ ուրախ եմ, որ որոշումը կայացնողները ճանաչել են Տոկիոյի ինովացիոն մշակույթն ու հարուստ անցյալը»,-ասել է հայտագրման կոմիտեի գործադիր տնօրեն Մասատո Միզունոն: