6 հոկտեմբերի 2004 - 20:34 AMT
ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին այսօր աշխատանքային այցով ժամանում է Բաքու: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ նրա հանդիպման ընթացքում ծրագրվում է, մասնավորապես, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: