27 հունիսի 2012 - 12:16 AMT
Բնապահպաններն ու Նորքի բնակիչները պահանջում են քաղաքապետից դադարեցնել Նանսենի այգում թանգարանի կառուցման աշխատանքները

Քաղաքապետարանի շենքի դիմաց ներկա պահի դրությամբ հավաքվել են մի խումբ բնապահպան ակտիվիստներ, ովքեր քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում են դադարեցնել Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի այգում համանուն թանգարանի կառուցման շինարարակական աշխատանքները։

Բնապահպանների հավաստմամբ, կառուցապատումը սկսվել է առանց բնակիչների համաձայանության և հանրային քննարկումներ անցակցնելու։ Նրանք պահանջում են կազմակերպել հանրային լսումներ` Նոր Նորքի բնակիչների մասնկացությամբ։

Քաղաքապետարանի մոտ են նաև Նոր Նորքի բնակիչները։ Նրանցի մեկը քաղաքապետարան հանձնեց բնակիչներից հավաքված 400 ստրագրությամբ նամակ, որով պահանջում են դադարեցնել Նանսենի թանգարանի շինարարությունը։