Շերի մասին մյուզիքլ կբեմադրվի Բրոդվեյում

Շերի մասին մյուզիքլ կբեմադրվի Բրոդվեյում

PanARMENIAN.Net - Ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի, ազգությամբ հայ Շերի (Շերիլին Սարգսյան) մասին հռչակավոր Բրոդվեյում մյուզիքլ է բեմադրվելու: Ինչպես հայտնում է The Sun թերթը, բեմադրության մեջ ներկայացվելու է երգչուհու կյանքի երեք փուլերը: Առաջին փուլում ներկայացվելու է նրա կյանքը մինչ ամուսնու Սոնի Բոնոյի հետ հանդիպումը, երկրորդ փուլում ներկայացվելու է Բոնոյի հետ ամուսնալուծությունն ու Believe անունով շրջագայությունը, և երրոդը` նրա այսօրվա կյանքը:

Երգչուհին նշել է, որ այն ամբողջովին հիմնվելու է իր կյանքի պատմության վրա, դա չի լինի նրա մասնակցությամբ «Բուրլեսկ» ֆիլմ-մյուզիքլի բեմադրությունը: Վերջում լույս է տեսնելու նրա հիթերի ժողովածուն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---