Հրանուշ Խառատյանը վստահ է, որ «Հարսնաքարի» միջադեպի մեղավորների հանդեպ նորմալ դատավարություն չի լինի

Հրանուշ Խառատյանը վստահ է, որ «Հարսնաքարի» միջադեպի մեղավորների հանդեպ նորմալ դատավարություն չի լինի

PanARMENIAN.Net - Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ է, որ «Հարսնաքարում» բժիշկներին դաժան ծեծի ենթարկած մարդկանց հանդեպ նորմալ դատավարություն չի լինի: Այս մասին նա ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ կոչ անելով ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի դատավարությունը նորմալ ընթանա:

Նա նաև չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ բժիշկներին ծեծի ենթարկելը մարդկանց մեջ կուտակված ագրեսիայի դրսևորում էր: Ըստ նրա, դա մեր հանրության շրջանում տիրող հարաբերությունների հետևանքն է:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները` նրա ցուցումով:

ՊՆ մայոր 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, այս ընթացքում նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն չի նկատվել: Վիճակը նույն է նաև մյուս 2 տուժածների` ՊՆ բժիշկ 32-ամյա Արտակ Բայադյանի և 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի մոտ` կայուն ծանր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---