18 մարտի 2003 - 19:27 AMT
ԻՐԱՔՈՒՄ ԴԵՌԵՒՍ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ
Ներկայումս Բաղդադում գտնվում է Հայաստանի ընդամենը երկու քաղաքացի, որոնք Իրաքում ՀՀ դեսպանության աշխատակիցներ են: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, իրավիճակի կտրուկ սրման դեպքում նրանք նույնպես կհեռանան Իրաքի տարածքից: Նրա խոսքերով` Հայաստանի դեսպանության աշխատակիցների ընտանիքների անդամները վաղուց են հեռացել Բաղդադից: