27 հունիսի 2012 - 17:16 AMT
Բաղդադում պայթյունները 11 հոգու կյանք են խլել

Առնվազն 11 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների շարքի արդյունքում: Այդ մասին հաղորդել են երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկու պայթուցիկ սարքեր, որոնք տեղակայվել էին Էլ-Բահդա բաղդադյան թաղամասում` շիաների ընտանիքին պատկանող բնակելի տան մոտ, գործարկվել են մի քանի րոպե տարբերությամբ:

Արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 20-ը վնասվածքներ են ստացել:

Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչություն է իրականացվել նաև Էլ-Գազալիա թաղամասում` մայրաքաղաքի արևմուտքում, որտեղ զոհվել է երեք մարդ: Տուժածների թվի մասին տեղեկատվություն չկա: