27 հունիսի 2012 - 16:35 AMT
Հունիսի 27-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417,61 դրամ

Հունիսի 27-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417,61 դրամ`հունիսի 26-ի համեմատ նվազելով 0,41 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521,76 դրամ` նվազելով 1,10 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,01 կետով` կազմելով 12,66 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունիսի 27-ին տարադրամի առք ու վաճառքի գործարք չի կնքվել: