27 հունիսի 2012 - 16:45 AMT
Սիրիացի գրոհայինները սպանել են կառավարամետ հեռուստաալիքի յոթ լրագրողների

Սիրիացի գրոհայինները հարձակում են գործել կառավարամետ «Ալ Իխբարիա» հեռուստաալիքի վրա, որը գտնվում է Դրուշա քաղաքում՝ Դամասկոսից դեպի հարավ, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:

Նռնականետներով զինված հարձակվողները մի քանի պայթյուն են կատարել շենքում և սպանել են կառավարամետ հեռուստաալիքի յոթ աշխատակիցների՝ լրագրողների ու պահակային ծառայության աշխատողների:

Մի քանի ժամ դրանից առաջ նախագահ Ասադը հայտարարել էր, որ Սիրիան գտնվում է «իսկական պատերազմական վիճակում», իսկ ԱՄՆ հետախուզության աշխատակիցները հայտնել են, որ, ըստ իրենց կանխատեսումների, հակամարտությունը շատ տևական է լինելու: