27 հունիսի 2012 - 17:42 AMT
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցույթամբ ցուցահանդես է կազմակերպել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվել է ցուցահանդես, որի նպատակն է աջակցել առողջ ապրելակերպի, մարդու իրավունքների և կայուն զարգացման գաղափարների տարածմանը: Այն նվիրված է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան: ՄԱԿ–ի Հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, հայտնի գեղանկարիչ ու լուսանկարիչ Սամվել Սևադան ներկայացրել է իր արվեստի նմուշները ներկա ՄԱԿ-ի աշխատակիցներին, պետական պաշտոնյաներին, արվեստասերներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու խոսել այն մասին, թե ինչքան կարևոր են ՄԱԿ-ի արժեքները հայ հասարակության համար:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր խոսքում ասել է. «ՄԱԿ-ի դռները ըստ ավանդույթի բաց են հայ արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց տաղանդը խրախուսելու տարածել ՄԱԿ-ի արժեքներն ուղղված խաղաղության ապահովմանը, կայուն զարգացմանը, առողջ ապրելակերպին ու շրջակա միջավայրի պահպանությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին ու հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:»

Սամվել Սևադան էլ հավելելով նշել է. «Մենք`արվեստագետներս գնահատում ենք, որ ՄԱԿ-ի գրասենյակը շարունակում է քաջալերել և խրախուսել մեզ արվեստի միջոցով տարածելու իր արժեքները:»