27 հունիսի 2012 - 17:53 AMT
Տավուշի մարզում փեսան նռնակով պայթեցրել է աներոջ բնակարանը. կա 3 զոհ

Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր` ժամը 12.30-ի սահմաններում 53-ամյա բնակիչ Վալենտին Սարգսյանը աներոջ բնակարանում նռնակ է պայթեցրել, որի հետևանքով զոհվել են 3 հոգի ` ինքը, կինը` 61-ամյա Թամարա Հարությունյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Լարիսա Պետրոսյանը մահացել են, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Շամշադինի բժշկական կենտրոն:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ Վալենտին Սարգսյանը մտել է աներոջ տուն և վիճաբանություն սարքել, ինչի ընթացքում պայթեցրել է իր մոտ եղած նռնակը:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: