27 հունիսի 2012 - 18:28 AMT
Էդգար Մալաքյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Պլզենի «Վիկտորիայի» հետ

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Վիկտորիայի» (Պլզեն) հետ:

Պայմանագիրը կնքելուց հետո ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա առաջընթաց է իր կարիերայում. « Ես ուզում եմ ուսումնասիրել չեխական ֆուտբոլը, որպեսզի արագ հարմարվեմ թիմին»,- Մալաքյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: