7 հոկտեմբերի 2004 - 22:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՏՌԱՍԵԿԱ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանը չի մասնակցում Բաքվում ընթացող ՏՐԱՍԵԿԱ ազգային քարտուղարների նիստին, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատշաճ ձեւով չի նախապատրաստել հայկական կողմի մասնակցությունը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, ՏՐԱՍԵԿԱ ծրագրի ազգային քարտուղար Գագիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով` ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարության հրավերը ստացվել էր ժամանակին, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից համապատասխան հրավեր չի ստացվել, անհասկանալի է մնացել նաեւ վիզաների ստացման հարցը: