28 հունիսի 2012 - 11:54 AMT
Լեհաստանում դատապարտված ռուս երկրպագուները բողոքարկել են դատարանի որոշումը

Լեհաստանում մի քանի ամսվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացիները, որոնք պատիժ են կրում Եվրո-2012-ի ժամանակ բախումներին մասնակցելու համար, բողոքարկել են դատարանի որոշումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ալեքսեևը:

«Երեքը բողոքարկել են դատավճիռը»,-ասել է նա, հիշեցնելով, որ մինչ օրս դատարանի որոշմանը ծանոթացել է երեք ռուսաստանցի, որոնցից մեկը դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման, իսկ երկուսը՝ երկու ամսվա:

Ռուսաստանի չորս քաղաքացիներ, որոնց գործը լեհական կողմը որոշել է քննել սովորական, ոչ թե արագացված ռեժիմով, մնում են կալանքի տակ: Այդպիսով, ձերբակալվածները գրեթե մեկ ամիս կանցկացնեն բանտում մինչև դատը: