28 հունիսի 2012 - 11:55 AMT
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է նշանակվել Գայանե Գասպարյանը

Հայաստանի կառավարությունը հունիսի 28-ի նիստում որոշել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր նշանակել Գայանե Գասպարյանին հինգ տարի ժամկետով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ռեկտորին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում: