28 հունիսի 2012 - 12:22 AMT
Միայն այս առավոտ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 30 միավոր տեխնիկա է կուտակել

Թուրքական բանակի մոտ 30 միավոր ռազմատեխնիկա այսօր առավոտյան տեղափոխվել է Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ, հայտնում է «Սաբահ» թերթը:

Ռազմատեխնիկան Հաթայ քաղաքից ուղևորվել է սահմանամերձ շրջաններ:

Թուրքիան երեքշաբթի օրը սկսել է ռազմական տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե Բաշար Ասադի ռեժիմը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը:

Էրդողանի հայտարարությունը հաջորդեց Սիրիայի կողմից թուրքական կործանիչի ոչնչացման հետ կապված միջադեպին, երբ ինքնաթիռը ներխուժել էր Սիրիայի օդային տարածք: Սակայն, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքնաթիռը խփվել է միջազգային օդային տարածքում, իսկ նրա բեկորներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերում: