28 հունիսի 2012 - 11:56 AMT
Կենդանաբանական այգում կցուցադրվեն բնապահպանական ֆիլմեր

Երևանի կենդանաբանական այգին «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Այս մասին հաղորդում են կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։

Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում, շաբաթ օրերին ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը և մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին:

Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը. Հունիսի 30-ին` «Շնակապիկ ավազակները. կապկատագնապ Հարավային Աֆրիկայում», հուլիսի 7-ին` §Բաման և կորած գորիլաները¦, հուլիսի 14-ին` «Կակաչի խոստումը», 21-ին «Անդերի վայրի դեմքերը»: