28 հունիսի 2012 - 13:26 AMT
Կիևում ներկայացվել է Աստվածամոր Հայկական սրբապատկերը, որը համարվում էր կորած

Հունիսի 27-ին Կիևի Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանում կցուցադրվի 16-րդ դարի Աստվածամոր Հայկական սրբապատկերը, որն Ուկրաինայի հայկական պատմական ժառանգության ամենապաշտելի նմուշներից մեկն է:

Շնորհանդեսը նվիրված էր Աստվածամոր Հայկական սրբապատկերի օրվան, որ հաստատվել է 1791թ. հունիսի 27-ին, երբ օծվեց Կամենեց Պոդոլսկի Սբ Նիկոլայի հայկական եկեղեցին: Միջոցառման կազմակերպիչներն են Կիևի Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանն ու Ուկրաինայի հայերի միությունը, հայտնում է Analitika.at.ua-ն:

Սրբապատկերը պաշտել են քաղաքի բոլոր երեք քրիստոնեական համայնքները՝ հայերը, լեհերը և ռուսինները:

Լեհ հետազոտող Յացեկ Խժոնչևսկին, հղելով Մազրիյանցին ու Բժշկյանցին, պատմում է, որ ըստ ավանդության սրբապատկերը բերվել է Ղրիմ 10-րդ դարում հայ Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիից: Մինչ 1672թ. այն եղել է Կամենեց Պոդոլսկի հայկական եկեղեցում: Համարվում է, որ թուրքական հարձակումներից մեկի ժամանակ սրբապատկերն ընկել է թուրքերի ձեռքը և հայտնվել է Մակեդոնիայում: Այն տեսնում են հայ առևտրականները, գնում են այն և վերադարձնում եկեղեցուն:

1920թ. հետո սրբապատկերը կորած էր համարվում: