28 հունիսի 2012 - 15:59 AMT
Բրեյվիկի համար հատուկ հոգեբուժական բաժանմունքի անձնակազմը 20 հոգուց բաղկացած կլինի

Անդերս Բրեյվիկի համար նախատեսված հատուկ հոգեբուժական բաժանմունքի անձնակազմը 20 հոգուց բաղկացած կլինի:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, միայն պահնորդական ծառայությունն ամեն օր հարկատուների համար 30 հազար նորվեգական կրոն կամ 5 հազար դոլար կարժենա:

Բրեյվիկը պատիժը կկրի Իլա բանտում անկախ նրանից թե նրան կալանքի կենթարկեն թե պարտադրողական բուժման: