28 հունիսի 2012 - 18:44 AMT
Պակիստանի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունից զոհվել է 7 զինծառայող, 4-ը վիրավոր են

Հզոր պայթուցիկ սարք է գործարկվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում, ինչի արդյունքում զոհվել է երկրի ԶՈՒ յոթ զինծառայող, ևս չորսը վիրավոր են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ահաբեկչության հետևում կարող են կանգնած լինել «Թեհրիքէ թալիբանէ Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) խմբավորման մարտիկները:

Հայբեր բնակավայրը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, մտնում է Պակիստանի Ցեղերի գոտու մեջ, որտեղ չեն գործում դաշնային օրենքները, և որի վրա չի տարածվում ոստիկանության ազդեցությունը: