28 հունիսի 2012 - 20:00 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կհանդիպի սիրիական ընդդիմության առաջնորդի հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ուրբաթ օրը հանդիպում կունենա ընդդիմաադիր Սիրիական ազգային խորհրդի առաջնորդ Աբդելբասիտ Սեյդայի հետ, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում տալով Ֆրանսիայի լրատվամիջոցներին:

Այդ բանակցությունները տեղի կունենան Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովից առաջ, որը կկայանա շաբաթ օրը Ժնևում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի նախաձեռնությամբ: