Կործանված ինքնաթիռի հետ կապված միջադեպը թուրքական սադրանք էր, գտնում է Լևոն Հովսեփյանը

Կործանված ինքնաթիռի հետ կապված միջադեպը թուրքական սադրանք էր, գտնում է Լևոն Հովսեփյանը

PanARMENIAN.Net - Կործանված թուրքական հետախուզական ինքնաթիռի հետ կապված միջադեպը ձեռնտու էր Թուրքիային, և նպատակ էր հետապնդում թուլացնել սիրիական իշխանությունների դիրքերը, գտնում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: «Դա կարելի է գնահատել որպես թուրքական սադրանք»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում Հովսեփյանը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները համաձայնեցված են եղել ՆԱՏՕ-ում իր գործընկերների հետ:

Նրա խոսքով` Թուրքիան թեև պատերազմ չի հայտարարել Դամասկոսին, սակայն ռազմական միջամտություն է կատարում Սիրիայի գործերին` օժանդակելով ապստամբներին:

Թուրքագետը նշել է նաև, որ սիրիական ՌՕՈՒ-ն կործանել է թուրքական ինքնաթիռն ի պատասխան Թուրքիայի ՌՕՈՒ կողմից Սիրիայի օդային տարածքի բազմակի խախտումներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---